Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիները ամուր կապված են իրենց ավանդույթներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:

Նրա խոսքով՝ այլ երկրներում եզդիական նոր սերունդը անտարբեր է իրենց ավանդույթների նկատմամբ եւ չի հետևում ծեսերի իրականացմանը:

«Եվրոպական երկրներում շատ են եզդիական հասարակական կազմակերպութունները, որոնք  փորձում են պրոպագանդել, տարածել մեր եզդիական ավանդույթները, սակայն հենց երիտասարդ սերնդի մեջ անտարբերությունը դրանց նկատմամբ չափազանց մեծ է»,- ասաց նա:

Անդրադառնալով Ֆրանսիայի սենատի կողմից եզդիների ցեղասպանությունը ընդունելուն՝ Սաիդ Ավդալյանը նշեց, որ դա մեծ նշանակություն ունի իրենց ժողովրդի համար եւ կցանականար, որպեսզի սենատի օրինակին հետեւեր նաեւ Ֆրանսիայի կառավարությունը:

« Իհարկե գովելի է, որ Ֆրանսիայի սենատը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը Սիրիայում եւ Իրաքում, բայց ավելի նշանակալից կլինի, եթե նրա օրինակին հետեւի Ֆրանսիայի իշխանությունը: Սակայն մտավախություն ունեմ, որ այդ բանաձևերը այդպես էլ կմնան թղթի վրա եւ ոչ մի էական արդյունք չեն տա»,-ասաց նա: