Հայ պաշտոնյաները կապիտալ են կուտակել, իսկ Գյումրիում մարդիկ փող չունեն բաղնիք գնալու համար։ Այս մասին դեկտեմբերի 14-ին ԱԺ–ում ասել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ելույթ ունենալով ապօրինի հարստացման դեմ օրինագծի քննարկման ժամանակ։
Հաճախ անգամ հետաքննելու կարիք չկա, բոլորն էլ ամեն բան գիտեն։ «Իսկ պաշտոնյաների կապիտալների կողքին Գյումրիում սոցիալական բաղնիք է գործում։ 21-րդ դարում մարդիկ գումար չունեն ամիսը մեկ անգամ լողանալու համար»,– ասել է Մարգարյանը։





























