Հայաստանում այդպես էլ չի լուծվել քաղաքային տրանսպորտի խնդիրը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ չնայած Երեւանի փոխքաղաքապետի հավաստիացումներին, որ փոփոխություններ կլինեն եւ 800 հազար դոլար կծախսվի, առայժմ ոչ մի արդյունք չկա: «Հայաստանում, ինչպես Վրաստանում է, պետք է ներդրվի քաղաքային տրանսպորտով քարտերով երթեւեկելու վճարային համակարգ: Դրա համար բոլոր քաղաքացիները շատ ուրախ կլինեն: Միայն կամք է անհրաժեշտ, քաղաքային իշպխանությունները պետք է կամք դրսեւորեն, եւ խնդիրները հեշտությամբ կլուծվեն»,- նշեց Չիլինգարյանը: