2017-ի ապրիլին խորհրդարանական ընտրություններին կմասնակցի մոտ 1 մլն մարդ, այլ ոչ թե այն 1.5-1.6 մլն–ը, որոնց մասին խոսում էին նախորդ ընտրությունների ժամանակ։ Այս մասին դեկտեմբերի 14-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ։

Նրա վստահեցմամբ՝  Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունները բացառում են ուրիշ անձանց փոխարեն քվեարկությունները եւ այլ ընտրակեղծիքները։ Ուստի ուռճացված ցուցակներ այլեւս չեն լինի։