Հայաստանի խորհրդարանը կարող է կարեւորագույն հարցերը անսահմանափակ երկար քննարկել: Այս մասին նշված է Ազգային ժողովի Կանոնակարգում կատարված փոփոխությունների օրինագծում:
Դեկտեմբերի 14-ին օրինագիծը ներկայացնելիս ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ կարեւոր հարցերը, հատկապես պաշտոնատար անձանց ընտրությունը, պետական մարմինների հաշվետվությունները եւ պետական բյուջեի քննարկումները կարող են ժամանակային սահմանափակում չունենալ:
Խորհրդարանի ղեկավարությունը այլ հարցերի համար կարող է 1-ից մինչեւ 6 ժամ սահմանափակում կիրառել:





























