Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի հարավ-արեւմուտքում՝ բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում ուժայինները պայթուցիկ սարք են վնասազերծել եւ առգրավել, հատուկ գործողության ընթացքում մուտքի գրեթե 150 բնակիչ տարհանվել է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ուժային կառույցներում աղբյուրը:

«Պայթուցիկ սարքը վնասազերծվել է 10-րդ հարկի բնակարանում: Ընդամենը տարհանվել է 145 մարդ, որոնցից 19 երեխաներ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ հատուկ գործողությունն իրականացվել է Նամետկինի 11 հասցեի 18-հարկանի շենքի երկրորդ մուտքում: