Կրեմլը «ծիծաղելի անհեթեթություն» է որակել լրատվամիջոցների այն հրապարակումները, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ ազդել է ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ «Այդ հաղորդագրությունները կարող եմ մեկնաբանել որպես ծիծաղելի անհեթեթություն»,– լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ այդ հայտարարությունները, ինչպես եւ ցանկացած անհեթեթություն չի կարող որեւէ հիմնավորում ունենալ։





























