Բելառուսն ուզում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ–ի հետ, բայց չի շտապեցնելու իրադարձությունները։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲԵԼՏԱ–ն։
«Մենք մեր դիրքորոշումն հայտնել ենք. դա կայսրություն է, աշխարհում առաջատար երկիր, եւ մենք պետք է նրան հետ բարի հարաբերություններ ունենանք։ Բայց իրադարձությունները շտապեցնել եւ խոստանալ այն, ինչ մենք երբեք չենք անի, ոչ մի դեպքում չի կարելի»,– ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ ԱՄՆ–ի հետ հարաբերություններ կառուցելու ուղղությունն արդեն նշված է։ Պետք է գնալ այդ ճանապարհով։





























