Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին ընդունեց բնակարանի հարկադիր սակարկությունների սահմանափակման մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 100 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահներ չեն եղել։

Օրինագծի համաձայն՝ քաղաքացու միակ բնակարանը չի  կարող առգրավվել, եթե դրա գնահատված արժեքի 75  տոկոսը հավասար է կամ ցածր է իրացման նվազագույն գնից։