Ազգային ժողովը 3-րդ ընթերցմամբ ընդունել է «ՀԿ–ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 98 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահներ չեն եղել։

Օրինագծի համաձայն՝ Հայաստանում պետական ֆինանսավորման ՀԿ–ները կանոնավոր հաշվետվություններ կհրապարակեն։ Բյուջետային միջոցներ չստացող կազմակերպությունների  համար դա կմնա ըստ հայեցողության։