Եթե ես գործազուրկ մնամ, պակաս ակտիվ կուսակցական գործիչ չեմ լինի։ Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա հերքել է շշուկները, թե Հովիիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո չի մնա ՀՀԿ Գործադիր մարմնում։ «Կուսակցությունը երկրորդական անդամներ չունի։ Այսօր ես խորհրդարանի փոխխոսնակ եմ, վաղը կարող եմ հասարակ գործազուրկ դառնալ։ Բայց դա չի նշանակում, որ պակաս ակտիվ կուսակցական գործիչ կլինեմ։ Մեր կուսակցությունում նման խնդիր չկա։ Պետք չէ մութ սենյակում սեւ կատու փնտրել»,– ասել է Շարմազանովը։





























