Խորհրդարանը դեկտեմբերի 16-ին երրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքը։ Կողմ է քվեարկել 88 պատգամավոր, 8-ը ձեռնպահ են մնացել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքը նախաձեռել են ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: Օրինագիծը նպատակ ունի արտացոլել Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված հաջորդ գումարման Ազգային ժողովի դերի մեծացումը:
Այս օրինագիծը առաջարկում է նոր լիազորություններ պատգամավորների եւ խորհրդարանական խմբակցությունների համար: Մասնավորապես, ԱԺ-ն իրավունք ունի իր խմբագրմամբ ընդունել կառավարության ներկայացրած օրինագծերը: Բացի այդ, խորհրդարանն իրավունք ունի կառավարությունից տվյալներ պահանջել նրա գործունեության այս կամ այն ոլորտի վերաբերյալ:
Ընդլայնվում են նաեւ խորհրդարանական ընդդիմության լիազորությունները: Մասնավորապես, ընդդիմությունը կարող է արտահերթ քննարկման ներկայացնել իրեն հետաքրքրող հարցերը, ինչպես նաեւ ստանում են ԱԺ փոխնախագահներից մեկի աթոռը:





























