ՌԴ Բառնաուլ քաղաքում Բարսիկ կատուն պլանավորում է առաջադրվել 2018–ի նախագահական ընտրություններում, հայտնում է կատվի «Վկոնտակտե»–ի պաշտոնական էջը։
«Կատվին նախընտրական արշավի ժամանակ կօգնի մասնագետների թիմը։ Փափկամազիկ քաղաքական գործիչը Ռուսաստանում քիչ համախոհներ չունի, որոնք արդեն միավորվել են Բարսիկ կատվի վիրտուալ կուսակցության մեջ»,– ասված է հաղորդագրության տեքստում։





























