ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Բրյուսելում դեկտեմբերի 15-ին, հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի անդամ, առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի հետ:
Հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Կարայանը կարեւորել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը, որն իրականացվում է երեք բանակցային ուղղություններով՝ քաղաքական, առեւտրի եւ ներդրումների, ինչպես նաեւ ոլորտային համագործակցության.
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
«Վերջին երկու օրերին Բրյուսելում տեղի ունեցած առեւտրի եւ ներդրումների ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը թույլ է տվել արձանագրել զգալի առաջընթաց բանակցային գործընթացում եւ տեսանելի դարձնել բանակցությունների ավարտը մոտ ապագայում»,-նշել է նա:
ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմն իր հերթին տեղեկացրել է, որ առեւտրի եւ ներդրումների մասով բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում: Հանձնակատարը եւ նախարարը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնք մտադիր են իրագործել մինչեւ բանակցային հաջորդ փուլը։
Բանակցվող շրջանակային համաձայնագիրը ՀՀ-ԵՄ հարաբերությունները կտեղափոխի որակական այլ մակարդակ եւ կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը, ինչպես նաեւ կսահմանի նոր ուղենիշեր փոխշահավետ համագործակցության համար:






























