2017-ին չորս անգամ կառավարվող տիեզերանավեր կուղարկեն Միջազգային տիեզերական կայան՝ գարնանը ու աշնանը, հայտնել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տիեզերակայանում իր աղբյուրը։
«Գալիք տարի Ռուսաստանը ծրագրում է չորս կառավարվող «Սոյուզ» տիեզերանավ ուղարկել Միջազգային տիեզերակայան՝ ենթադրաբար մարտի 27-ին, մայիսի 29-ին, սեպտեմբերի 12-ին ու հոկտեմբերի 26-ին»,- ասել է աղբյուրը։ Բացի դրանից 2017-ին չնայած «Պրոգրես ՄՍ-04» բեռնատար տիեզերանավի վթարին, տիեզերական բեռնատար նավերի գործարկման գրաֆիկը չի փոխվի։





























