Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 155 հասցեի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է 23.280 դրամ եւ սուպերմարկետի կուտակային քարտ:
Արմեն Ա.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է մի կնոջ պայուսակից:
Պարզվել է, որ տուժողը 1962 թ. ծնված Գայանե Վ.-ն է, որից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:





























