Հայ Ազգային Կոնգրեսը, խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ, երբեք չի հրաժարվել հրապարակային պայքարից եւ հանրային միջոցառումներից: Այդ մասին ՀԱԿ 2-րդ համագումարում ունեցած ելույթում ասել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նա հիշատակել է «Էլեկտրիկ Երևան» շարժումը, «100 դրամի» շարժումը, կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ շարժումը, մասնակցել են համայնքների խոշորացման դեմ ակցիաներին:
«Մեր կուսակցությունը պատրաստ է եղել եւ հիմա էլ պատրաստ է իր ամբողջ ներուժով երկրում վերականգնել Սահմանադրական կարգը եւ իր վրա վերցնել Հայաստանի կառավարման եւ հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը»,- նշել է Մանուկյանը:
Նա հայտնել է, թե համագումարին մասնակցում են նաեւ Մարտի 1 զոհերի և բանակում զոհված զինծառայողների հարազատները:





























