Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը տնտեսական տեսանկյունից Հայաստանին ոչինչ չտվեց: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով՝ վերջին 2 տարիներին Հայաստանում գրեթե ոչ մի դրական բան չի եղել՝ ինչպես գների, այնպես էլ ապրանքների որակի տեսակետից: «Հիմա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ՝ Լարսի ճանապարհը փակ է, եւ հայտնի չէ երբ կբացվի: Դրա հետ մեկտեղ միանգամայան հարաբերական է ասել, թե մենք ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ առեւտուր ենք իրականացնում»,- նշեց Կարեն Չիլինգարյանը: