Հայաստանի տրանսպորտի նախարարությունը ձգտում է բացառել Ռուսաստանում հայ վարորդներից անօրինական դրամահավաքը: Դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ հայ վարորդներից ժամանակ առ ժամանակ նման բողոքներ են ստանում: Նախարարն անձամբ մի քանի օր առաջ եղել է Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» ռուսական անցակետում: «Այդ հարցը բարձրացրել եմ նաեւ «Վերին Լարս»-ի մաքսային ծառայության առջեւ: Նրանք վստահեցրինն, որ նման բան չկա: Բայց մեր վարորդները պնդում են, որ ժամանակ առ ժամանակ իրենցից, ամեն դեպքում, գումար են վերցնում»,- ասաց Մարտիրոսյանը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Իհարկե, տրանսպորտի նախարարությունը չի կարող սեփական ուժերով կարգուկանոն հաստատել Ռուսաստանի ճանապարհներին: Բայց միջպետական կապերի մակարդակով, ըստ նախարարի, հնարավոր ամեն ինչ արվում է:

«Այդ հարցը ես բարձրացրել եմ նաեւ ռուսաստանցի գործընկերների առջեւ»,- ամփոփեց Վահան Մարտիրոսյանը: