Եթե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ՀԱԿ–ը կմիանա նրան։ Այս մասին դեկտեմբերի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ՀԱԿ–ը ոչ մի շանս չունի անցնել խորհրդարան, եթե չմիավորվի այլ քաղաքական ուժերի հետ։ «Կարծում եմ, որ դեռ նոր միություններ եւ կոալիցիաներ կլինեն։ Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, նա չի վերադառնա ԲՀԿ, նա կղեկավարի վերկուսակցական կառույց»,– ասաց Կարեն Քոչարյանը։