Գյումրիում դեկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին, 58-ամյա մի կին հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց մի տղամարդ վրաերթի է ենթարկել իրեն եւ տեղափոխել տուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու եւ նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: