Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից  բացահայտվել է 5-ը:

Բացահայտվել է գողության 20, խարդախության 6, յուրացման 1 եւ հարկերից խուսափելու 2 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 եւ գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: