Քյոլնի կենտրոնական կայարանը դեկտեմբերի 20-ի երեկոյան տարհանվել է այնտեղ տեղադրված ռումբի մասին հեռախոսազանգով ստացված հաղորդագրության պատճառով, փոխանցում է DW–ն։
Երկաթգծային հաղորդակցությունը կայարանում ժամանակավորապես դադարեցվել էր։ Սակայն սպառնալիքը, պարզվել է, կեղծ էր։ Տագնապը չեղարկվել է այն հայտարարելուց ընդամենը մեկ ժամ հետո։





























