Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ և երկու մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ «Opel» մակնիշի 91 AL 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ գազանանոցի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Մարմնական վնասվածքներով 2 հոգու՝ 27-ամյա Արման Հ.-ին եւ 26-ամյա Սամվել Ղ-ին տեղափոխել են հիվանդանոց։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։




























