Փարիզում անհայտ անձինք հարձակում են իրագործել ֆրանսիական բանկի աշխատակցի վրա՝ նրան հագցնելով «մահապարտի գոտի»։ Այս մասին հայտնում է RTL-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Փարիզի 20-րդ շրջանում։ Բանկային ծառայողը բանկոմատն էր սպասարկում, երբ 3-4 մարդ նրա վրա են հարձակվել կողոպտելու նպատակով։ Վախեցնելու եւ ենթարկեցնելու համար հանգագործները նրան են հագցել իբր պայթուցիկով գոտի, հետո պարզվել է, որ այն իմիտացիա էր։
Միջադեպի վայր են ժամանել ոստիկանները եւ սակրավորները։ Բանկային աշխատակիցը բղավում էր, որ զոհ է։ Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելուց հետո շոկի մեջ գտնվող տղամարդուն բժիշկներին են հանձնել։ Հաղորդվում է, որ կողոպտիչները փախուստի են դիմել։





























