«Սու 27» օդանավը Ղազախստանում վթարի է ենթարկվել գիշերային պայմաններում ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն օդանավը հեռացրել է բնակավայրերից ու կատապուլտի միջոցով փրկվել, հայտնում է հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ օդաչուի վիճակը բավարար է։ Իսկ միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզում է հանձնաժողովը։
Օդաչու Ա․ Իսկակովը, ՊՆ տվյալներով, ընդհանուր 556 ժամ թռիչք է իրականացրել թե ցերեկային , թե գիշերային ժամերին։





























