Պատվո պահակախմբի փոփոխության արարողության ժամանակ Բուքինհեմի՝ բրիտանական միապետների պաշտոնական նստավայրի շուրջ ճանապարհները կփակվեն՝ կանխելու համար մարդկանց բազմության վրա հնարավոր հարձակումը, ինչպես Բեռլինում էր տեղի ունեցել, հայտնում է BBC–ն։
Դեկտեմբերի 21-ից սկսած՝ պալատի շուրջ ճանապարհները ամեն օր ժամը 10։45-ից մինչեւ 12։30 փակվելու են։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի ապահովել այնտեղ հավաքվող զբոսաշրջիկների անվտանգությունը։
Ակնկալվում է, որ սուրբծննդյան ու ամանորյա տոների նախօրեին առնվազն 100 հազար մարդ է ժամանելու Լոնդոն։ Սակայն Բուքինհեմի պալատի շուրջ ավտանգության ուժեղացված միջոցառումները կշարունակվեն նաեւ տոներից հետո՝ երեք ամիս։ Եթե այդ ընթացքում այդ միջոցառումներն ապացուցեն իրենց արդյունավետությունը, ապա հնարավոր է , որ դրանք մշտական բնույթ կստանան։





























