Ոստիկանության աշխատակիցները շղթայել են Դյուսելդորֆում առեւտրի կենտրոնը, որտեղ կարող էր թաքնված լինել Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվողը, հայտնում է Bild–ը։

Պարբերականի տվյալներով, այն մասին, որ առեւտրի կենտրոնի շենքում կարող է գտնվել Թունիսի քաղաքացի Անիս Ա․-ն , իրավապահ մարմիններին հայտնել էր ականատեսը։ Նշում են, որ տեղում իրավիճակը գնահատվում է որպես հանգիստ։