Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագրի գերմանական տարբերակը իր նոր համարի շապիկին հրապարակել է ծաղրանկար՝ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության թեմայով, հայտնում է DPA–ն։
Համարի շապիկին պատկերված է թխվածքաբլիթային տնակ, որի պատուհաններից դուրս են ցցված հրազենի բազմաթիվ փողեր։ «Նրանք չեն փոխի մեր կենսակերպը», -ստորագրված է նկարի տակ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինի կենտրոնում բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի մոտ հավաքված մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել է 12, տուժել 48 մարդ։





























