ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է նավթ եւ գազ որոնելու նպատակով Արկտիկայի որոշ շրջաններում եւ Միացյալ Նահանգների Ատլանտյան ափի երկայնքով ստորջրյա հորատումների արգելքի մասին:

Սպիտակ տունն արգելքի մասին հայտարարել է Կանադայի կառավարության հետ համատեղ, որը նույնպես արկտիկական ջրերում հորատումների մորատորիում է հայտարարել:

Օբաման 1953 թվականին ընդունված օրենքի օգնությամբ արգելել է հատուկ հատկացված վայրերում օֆշորային վարձակալությունը:

Շրջակա միջավայրի պաշտպանության Sierra Club կազմակերպության գործադիր տնօրեն Մայքլ Բրյունի խոսքով՝ երկու երկրների համատեղ հայտարարությունը կարեւոր առաջընթաց քայլ է համարում «օգտահանվող վառելիքի էկոլոգիապես մաքուր էներգիայի անցման հարցում»: