Ճապոնիայի Իտոիգավա (Նիիգատա պրեֆեկտուրա) քաղաքում կրակով բռնկված շինությունների թիվն անցել է 140-ից: Տեղական իշխանությունները հայտնել են, որ խոշոր հրդեհի մարմանը մասնակցում է հրշեջ 10 հաշվարկ, դրանից զատ՝ պատահարի վայր են մեկնել ինքնապաշտպանության ուժերի մարտիկներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության տվյալներով՝ քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել ծխից թունավորված երկու մարդ: Հրդեհի շրջանից տարհանվել է 270 մերձակա շենքերի գրեթե 600 բնակիչ:
Հրդեհը բռնկվել է ռեստորաններից մեկում: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ: Հրդեհաշիջման գործողությունը, որն արդեն մի քանի ժամ շարունակվում է, դժվարանում է ուժեղ քամու պատճառով, որի հետեւանքով կրակն արագ տարածվում է հարեւան փայտե շինություններ, այդ թվում՝ մասնավոր տներ եւ խանութներ:





























