Բեռլինյան ահաբեկչության մասին գործով նոր ձերբակալվածներ չկան, այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի գլխավոր դատախազության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր մենք խուզարկություններ ենք անցկացրել Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում ու Բեռլինում, որտեղ ենթադրաբար եղել է կասկածյալ Անիս Ամրին։ Ձերբակալումներ դեռ չեն եղել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Երկուշաբթի երեկոյան բեռնատարը Բեռլինի կենտրոնում մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառում հավաքված մարդկաանց բազմությա մեջ՝ սպանելով 12 մարդու եւ վնասելով եւս 48 -ին։ Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետությունը»։ Կասկածյալը 24-ամյա թունիսեցի Անիս Ամրին է, որի նկատմամբ Գերմանիայում ու եվրոպական երկրներում պաշտոնական հետախուզում է հայտարարված։ Ենթադրյալ ահաբեկչին գտնվելու վայրի մասին տեղեկության դիմաց 100 հազար եվրո պարգեւատրություն է առաջարկվում։





























