Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի միջոցառման ժամանակ ելույթի ընթացքում թան է խմել, ինչին ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուն շատ խիստ է արձագանքել:

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը թան է խնդրել. «Երբ ասացի, թե թանը մեր ազգային ըմպելիքն է, ամիսներով խոսեցին այդ թեմայով։ Ձեր թույլտվությամբ մի քանի կում թան խմեմ»,–ասել է Էրդողանը։

Այս դեպքին արձագանքած CHP–ի պատգամավոր Այքութ Էրդողդուն նշել է. «Սիրիայում 18 թուրք զինվոր է սպանվել, որոնցից 2–ին ողջակիզել են։ Այս իրավիճակում թանի մասին մտածելը եթե անգրագիտություն չէ, ապա դավաճանություն է»։