Ոչ ոք չի կարող ինձ հանձնարարել ընտրությունների ժամանակ իշխանության քարոզչությունը։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը։
«Կառավարությունն իրականում հանձնարարել է պատրաստվել ընտրություններին տեղերում, բայց միայն տեխնիկական առումով։ Մենք պետք է քննարկումներ անցկացնենք մարզպետների հետ, որպեսզի լուծենք, թե ինչպես պահեստավորենք սարքավորումները ընտրատեղամասերին վերահսկողության համար, ինչպես տեղադրենք դրանք։
Ինչ վերաբերում է ընտրարշավին, ապա իշխանության քարոզչությունը ինձ ոչ ոք չի կարող հանձնարարել, քանի որ ես այլ կուսակցության ներկայացուցիչ եմ»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ կարելի է միայն հավելել, որ նախարարությունը շահագրգռված է թափանցիկ եւ արդար ընտրություններ անցկացնելու մեջ։ Այդ դեպքում հանրապետությունը ավելի հուսալի գործընկեր կդառնա ԵՄ–ի համար եւ ավելի շատ ծրագրեր կբերի մարզերի զարգացման համար։





























