Հայաստանի Հանրապետության Փորձաքննությունների ազգային բյուրոյում, առաջին անգամ տեղի է ունեցել «Դատական թունաբանության արդի հիմնախնդիրները» թեմայով վեբինար՝ Իսպանիայի թունաբանության եւ դատական փորձաքննությունների ազգային ինստիտուտի հետ, որը հանդիսանում է Դատափորձագիտական Հաստատությունների Եվրոպական Ցանցի (ENFSI) գործընկեր կազմակերպություն: Դա Իսպանիայի խոշորագույն փորձագիտական կառույցն է, բաղկացած 4 մասնաճյուղից, որի գլխամասային ստորաբաժանումը գտնվում է Մադրիդում:
Փորձաքննությունների ազգային բյուրոյից NEWS.am_ին հայտնում են, որ հայկական կողմից վեբինարին մասնակցում էին փորձաքննությունների ազգայինբյուրոյի քիմիական, տոքսիկոլոգիական եւ բժշկակենսաբանական բաժինների աշխատակիցները՝ կազմակերպության տնօրեն Արտաշես Ջավադյանի եւ տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ:
Իսպանական կողմը ներկայացնում էին հաստատության առաջատար մասնագետները՝ քիմիական դեպարտամենտի ղեկավար, դոկտոր Թերեզա Թանայի գլխավորությամբ, ինչպես նաեւ համապատասխան բաժինների աշխատակիցներ Օսկար Կուինտելան, Էլենա Ալմարզան եւ Մարիա Մարտինեզը:
Առաջին տեսակոնֆերանսը կրում էր ծանոթական եւ ճանաչողական բնույթ: Հանդիպման մասնակիցները քննարկեցին դատաբժշկական թունաբանության ընդհանուր խնդիրները ներկա փուլում: Միեւնույն ժամանակ, հայ փորձագետներըհնչեցրեցին ակտուալ հարցեր, որոնք նախապես ներկայացվել էին իսպանացի մասնագետներին, ինչը թույլ տվեց իրականացնել առարկայական երկկողմ քննարկումներ:
Հարցերի շրջանակը ծավալուն էր. մոտ մեկ տասնյակ թեմաներ, սկսած կենդանի անձանց կենսամիջավայրերում եւ դիականյութում թմրանյութերի, հոգեներգործուննյութերի, այդ թվում, թունավոր եւ այլ նյութերի հայտնաբերումից եւ նույնականացումից, վերջացրած Եվրոպական «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում գիտագործնական համագործակցության հարցերով:
Մեր մասնագետներին հետաքրքրում էին իսպանական գործընկերների աշխատանքիմեթոդներն ու մեթոդաբանությունը: Բոլոր հարցերին ստացվեցին հակիրճ, բայցսպառիչ պատասխաններ:
Նշենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համացանցի միջոցով մի շարք հարցերի շուրջ առավել մանրամասն տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:
Վեբինարների շարքը շարունակվելու է գալիք 2017 թ.-ին:





























