Սեւանա լճի ջրի մակարդակը 2016-ի սկզբից 30 սմ–ով բարձրացել է եւ այսօր կազմում է 1900մ 48 սմ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նրա խոսքով՝ ոռոգման սեզոնն այս տարի տեւել է հունիսի 7-ից սեպտեմբերի 12-ը։ Լճից բաց է թողնվել 167.1 մլն խ/մ ջուր 170 մլն առավելագույն օրենսդրական շեմի պարագայում։ 2015–ի հետ համեմատ՝ ջրաբաշխումը մի փոքր քիչ է եղել՝ 0.6 մլն խ/մ–ով։ 2002 թվականի վերջից ջրի մակարդակը բարձրացել է 3 մ 69 սմ–ով եւ 94 սմ–ով գերազանցում է պլանը, որը սահմանված է «Սեւանա լճի, նրա ջրհավաք ավազանի եւ տնտեսական գործունեության գոտու էկոհամակարգերի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման մասին» օրենքով։





























