2016 թվականին Սեւանա լճի անվճար հանրային լողափերում ավելի քան 300 հազար մարդ է եղել: Դեկտեմբերի 27-ին տարվա ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ անվճար լողափերը սպասարկում է «Սեւան» ազգային պարկը (ազգային պարկի 3 լողափ եւ Շորժա գյուղի 1 լողափ): Միաժամանակ, հանգստացողներին վարձով տարածք տրամադրելու արդյունքում ազգային պարկը շուրջ 168 մլն դրամ է (350 հազար դոլարից քիչ պակաս) հավաքել: Միջոցներն ուղղվել են ազգային պարկի պահպանությանը: