Բաքվում Նիգերիայի քաղաքացուն վիրավորել են եւ դաժանաբար ծեծել:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի բնակիչներ Էմին Նաջաֆզադեն (1999 թվականի ծնված) եւ Հաջիագա Մամեդլին (2000 թվականի ծնված) ծեծել են Նիգերիայի քաղաքացի Քինգ Սթանեյնիին (1980 թվականի ծնված): Արդյունքում նիգերիացին բուժօգնության է դիմել կլինիկական բժշկական կենտրոն:

Խուլիգանության փաստով նախաքննության ընթացքում պարզվել է, որ ադրբեջանցիների եւ նիգերիացու միջեւ վիճաբանությունն սկսվել է վիրավորանքից: Ադրբեջանցիները նիգերիացուն ադրբեջաներեն «սեւ կապիկ» են անվանել եւ չեն էլ կասկածել, որ աֆրիկացին ադրբեջաներեն գիտի: Վիրավորական համեմատությունը լսելուց հետո նիգերիացին բռունցքներով հարձակվել է Նաջաֆզադեի եւ Մամեդլիի վրա, եւ նրանց միջեւ կռիվ է սկսվել:

Իսկ նիգերիացին ոչ միայն ադրբեջաներեն գիտի, այլեւ անգլերեն: Նա Բաքվում կրկնուսույցությամբ է զբաղվում եւ անգլերեն է դասավանդում: