ՀՀ գործող կառավարության բոլոր նախարարները հերթով համալրեցին ՀՀԿ շարքերը, ասես թե ատամնաբույժի մոտ էին գնում ատամ քաշելու։ Այս մասին դեկտեմբերի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նրա խոսքով՝ կառավարության կազմի փոփոխությունը հասարակությանը մեծ հույսեր էր ներշնչել։ «Ես հույս ունեի, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ատամնաբույժի չի գնա, կարծում էի, որ «վերակառուցում» է սկսվել, որ Կարեն Կարապետյանը նոր մարդ է եւ թարմ ուժերով երկրում փոփոխություններ կնախաձեռնի»,– ասաց Արշակյանը։