Փաստաբանների պալատի ու դատարանների փոխհարաբերություններն արդեն ժպիտ են առաջացնում։ Այսկերպ գնահատեց փաստաբան Երվանդ Վարոսյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ դեկտեմբերի 28-ին կայացրած վճիռը։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Արսեն Մկրտչյան, Աստղիկ Խառատյան ու Սլավիկ Թորոսյան կազմով, մերժեց փաստաբան Երվանդ Վարոսյանի բողոքն ընդդեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի։
«Պնդուկի գործը» հասավ վերաքննիչ. Փաստաբանը բողոքարկել է դատարանի վճիռը
«Վերաքննիչ դատարանի որոշումն ապացույցն է առ այն, որ Հայաստանում արդարադատությունը շարունակում է անկում ապրել: Մեղավորները ինչպես արդարադատությունն իրենց սեփական շահերին ծառայեցնողներն են, այնպես էլ կատարողները: Պետությունը չի կարող համարվել իրավական, երբ կոպտորեն խախտվում է անձի խոսքի ազատության իրավունքը»,- նշեց Արամազդ Կիվիրյանը եւ հավելեց. «Անձին փաստորեն պատասխանատվության են ենթարկում այն արարքի համար, որ վերջինս հրապարակայնորեն քննադատել է հոդվածներ պատվիրելու, ինչպես նաեւ կեղծանուններով հայտարարություններ տարածելու արատավոր երեւույթը, իսկ դատարանները, ըստ էության, դա գնահատել են որպես իրավաչափ»:
Երվանդ Վարոսյանի ներկայացուցիչը նաեւ նշեց, որ պարտադիր կարգով վճռաբեկ բողոք են տանելու, իսկ Վճռաբեկ դատարանի մերժումից հետո դիմելու են ՄԻԵԴ։
Երվանդ Վարոսյանի համար կայացված որոշումն անակնկալ չէր։ «Փաստաբանների պալատի ու դատարանների փոխհարաբերություններն արդեն ժպիտ են առաջացնում։ Կարծում եմ՝ այս ամենի տակ շատ ավելի հետաքրքիր երեւույթներ են թաքնված, քան տեսանելի է։ Ամեն դեպքում, ուշ թե շուտ, ամեն ինչ բացահայտվելու է։ Իսկ պայքարը շարունակելու ենք մինչեւ վերջ»,- նշեց նա։
Հիշեցնենք, փաստաբանական պալատը 2015թ. դեկտեմբերին Երվանդ Վարոսյանին նկատողություն էր հայտարարել... ֆեյսբուքյան գրառման համար։ Փաստաբանն իր դեմ ճղճիմ հոդվածներ պատվիրողների վերաբերյալ գրառում էր արել. «Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»։ Փաստաբանների պալատի խորհուրդը գտել էր, թե նման գրառում փաստաբանն իրավունք չունի սոցիալական ցանցում կատարել, եւ նկատողություն էր հայտարարել Վարոսյանին։ Ավելին, գրառումից բավական հետո էր պարզվել, որ հոդվածը պատվիրել են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն ու նրա մամուլի նախկին քարտուղար Հայկ Հակոբյանը:
Իր դեմ հարուցված կարգապահական վարույթից եւ նկատողությունից հետո Երվանդ Վարոսյանը դիմել էր դատարան, դատավոր Ռուբեն Ներսիսյանը հոկտեմբերի 20-ին «սպասելի» որոշում է կայացրել՝ մերժելով փաստաբան Երվանդ Վարոսյանի հայցն ընդդեմ Փաստաբանների պալատի։ Դրանից հետո փաստաբանը վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։
Աենայն հավանականությամբ, զավեշտալի այս գործը հասնելու է մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Պնդուկի գործ». Ի՞նչ տեղի ունեցավ դատարանի հետ հունիսին
«Պնդուկի գործ». Փաստաբանը դատի է տվել Փաստաբանական պալատին
Անսպասելի շրջադարձ. Դատավորը որոշեց վերսկսել փաստաբանի երկու բողոքների քննությունը
Ի՞նչ է թաքցնում Փաստաբանների պալատը. Երվանդ Վարոսյանը երկու հայց է ներկայացրել
«Պնդուկի գործ». Փաստաբանը դատի է տվել Փաստաբանական պալատին
Զավեշտ Փաստաբանական պալատում-2. Հաշվեհարդարը շարունակվում է
Զավեշտ Փաստաբանական պալատում. Փաստաբանն ինքն իր դեմ դիմում է ներկայացրել
Զավեշտ Փաստաբանական պալատում. Վարույթ են հարուցել ֆեյսբուքյան գրառման համար
Ռուբեն Սահակյան. Փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը տհաճ է եւ նման է հետապնդման





























