ՌԴ Կալինինգրադ քաղաքի համայնքային հաստատություններում արգելել են օգտագործել արտասահմանյան ինտերետ ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները։ Համապատասխան հրամանը ստորագրել է փոխքաղաքապետ Աննա Ապոլոնովան, հայտնում է «Նովի Կալինինգրադը»։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ արգելքը վերաբերում է նաեւ իր ղեկավարած սոցիալական քաղաքականության հանձնաժողովի աշխատակիցներին։

Պաշտոնյան իր որոշումը բացատրում է ինֆորմացիոն անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

Արգելքի տակ հայտնված Skype, Facebook Messenger, Viber եւ WhatsApp մեսենջերները, Gmail, Yahoo, Hotmail փոստերը, ինչպես նաեւ «Յանդեքս» էլեկտրոնային փոստը։