Warner Brothers կինոընկերությունը բանակցում է Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության հետ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին ֆիլմ նկարահանելու համար: Այս մասին գրում է The Telegraph թերթը:
Սցենարի հիմքում կլինի «Բրեքզիթի վատ տղաները» գիրքը, որը ԵՄ կազմից դուրս գալու արշավը ֆինանսավորող բրիտանացի միլիոնատեր Արրոն Բանքսի օրագիրն է:
Ապագա երգիծական ֆիլմի ամբողջ հասույթը կտրամադրվի բարեգործության:
Անկախության կուսակցության նախկին առաջնորդի դերը կխաղա Բենեդիկտ Քեմբերբեչը, որը Brexit-ի մոլի հակառակորդ է:





























