Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը մրսածության պատճառով չի կարողանա ներկա գտնվել Սուրբ Մարիամ Մագդաղենցու եկեղեցում ամանորյա պատարագին, հայտնում են Բուկինգեմյան պալատից:
«Նորին Գերազանցությունն այսօր ներկա չի լինի Սենդրիգեմի նստավայրի մոտ եկեղոցում կիրակնօրյա պատարագին: Թագուհին իրեն դեռ պատրաստ չի զգում եկեղեցի այցելելու համար, քանի որ նա վերականգնվում է ծանր մրսածությունից հետո»,- ասել է նա:





























