2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«2016-ի դեկտեմբերի 31-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլայի Բորդյուժայի պարտականությունների ավարտման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Անատոլիի Սեմերիկովի վրա»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Նշենք, որ Բորդյուժան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003-ից:





























