Հնդկաստանն ու Պակիստանը հունվարի 1-ին միջուկային օբյեկտների եւ միջոցների մասին ցուցակներ են փոխանակել՝ 1988-ի համաձայնագրին համապատասխան: Այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հնդկաստանն ու Պակիստանն այսօր Նյու Դելիում եւ Իսլամաբադում դիվանագիտական աղբյուրներով փոխանակել են միջուկային օբյեկտների եւ միջոցների մասին ցուցակները՝ համաձայն միջուկային օբյեկտների վրա հարձակումների կանխման մասին համաձայանգրի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համաձայնագրով նախատեսվում է, որ երկու հարեւան միջուկային պետությունները ամեն տարի՝ հունվարի 1-ին, միմյանց տրամադրում են իրենց տարածքում գտնվող միջուկային օբյեկտների ցուցակները, որպեսզի կանխեն դրանց վրա հարձակումը: