Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հունվարի 1-ին ավանդույթի համաձայն, այցելել է Կըմսուսանի պալատ: Հյուսիսային Կորեայի Բանվորական կուսակցության նախագահն ու Պետխորհրդի նախագահը հարգել է Կիմ Իր Սենի եւ Կիմ Չեն Իրի հիշատակը երկու գեներալիսիմուսների արձանների առաջ:
Կիմ Չեն Ընն այցելել է սրահները, որտեղ տեղադրված են պապի եւ հոր մարմիններով թափանցիկ սարկոֆագները:
Կիմ Չեն Ընին ուղեկցում էին նրա մերձավոր օգնականները:





























