ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնած Անտոնիո Գուտերեշը իր առաջին ելույթի ժամանակ կառավարություններին եւ ժողովուրդներին կոչ է արել պայքարել խաղաղության համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Խաղաղությունը պետք է մեր նպատակը լինի, մեր ուղեցույց աստղը: Ես դիմում եմ բոլորին՝ կոչ անելով ինձ հետ ընդունել խաղաղության համար պայքարի պարտավորությունն այսօր եւ ամեն օր: Թող 2017 թվականը խաղաղության տարի դառնա»,- ասել է նա:





























