ԱՄԷ-ի իշխանությունները մտադիր են աշխարհի ամենամեծ փարոսը կառուցել: Երկրի փոխվարչապետ, Դուբայ էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ Բին Ռաշիդ ալ-Մաքթումը հայտնել է Dubai Harbour նախագծի իրականացման մասին:

135 մետրանոց Dubai Lighthouse փարոսում շքեղ հյուրանոց կտեղակայվի, ինչպես նաեւ դիտահրապարակ: Փարոսի ճակատամասը կգործածվի որպես հսկայական էկրան լուսային շոուների համար:

Dubai Harbour-ը եւս մեկ արհեստական կղզի կդառնա եւ տեղակայված կլինի լեգենդար «արմավենուց» դեպի աջ: Նախատեսվում է շինարարությունն ավարտել չորս տարվա ընթացքում:

Նոր նավահանգիստը պետք է գրավի Պարսից ծոցի երկրների զբոսանավերի տերերին, որոնց բաժին է ընկնում աշխարհի խոշորագույն զբոսանավերի մեկ երրորդը: