Հանրապետության տարածքի մեծ մասում հունվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում` մառախուղ եւ թույլ ձյուն: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում hունվարի 8-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում` մառախուղ եւ թույլ ձյուն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -10-12, իսկ վաղը ցերեկը՝ -7-9 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -4+1,

Կոտայքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -4+1,

Գեղարքունիքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -4+1,

Լոռիում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +5+9,

Տավուշում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -4+1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -11-14, ցերեկը՝ -6-9,

Արարատում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8,

Արմավիրում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -4+1,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -10-12, ցերեկը՝ -5-8,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -1-5, ցերեկը`+10+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +7+12,

Արցախում՝ գիշերը` -3+2, ցերեկը՝ +10+15: