Հոլանդացի Դավիթ Հաքենսը մեքենա է ստեղծել, որի օգնությամբ կարելի է տնային պայմաններում վերամշակել պլաստիկե աղբը: Այս մասին գրում է «Popular Science»-ը:

Մեքենայի Precious Plastic համակարգը կազմված է 4 սարքից: Մեկը կտրատում է պլաստիկը, մնացյալները տաքացնում են այն եւ թելեր ստանում: Ստացված զանգվածը կարելի է լցնել ամենատարբեր նշանակության ձեւատարրաների մեջ:

Սարքի բոլոր գծագրերը, ինչպես նաեւ ուսուցողական տեսանյութերը Հաքենսը հրապարակում է համացանցում: Նրա խոսքով՝ նման սարք կարելի է հավաքել 3-5 օրվա ընթացքում՝ ծախսելով 135-215 դոլար: